Գլխավոր տեղեկություն
Համար
N 696
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1996-03.10.1997)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.12.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 դեկտեմբերի 1996 թվականի N 696
քաղ. Երևան

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ԱՐԱԲԿԻՐԻ, ԽՈՐՀՐԴԱՅԻՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ, ՄԱՇՏՈՑԻ, ՇԵՆԳԱՎԻԹԻ ՈՒ ԷՐԵԲՈՒՆՈՒ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 105 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների թաղային համայնքների կազմավորումը`

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու բաժինները:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 105 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքից հանել Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու բաժինները.

բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «605» թիվը փոխարինել «280» թվով.

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը:

3. Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի և Էրեբունու նախկին բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու, ինչպես նաև աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու համար:

4. Սույն որոշմամբ լուծարման ենթակա բաժինների գույքը սահմանված կարգով հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.09.1997, N 420 03.10.1997, N 696
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան