ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 սեպտեմբերի 1996 թվականի N 504
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՀՆՊՁ-ԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Երևանի «Զվարթնոց» օդանավակայան» ՀՆՊՁ-ին հատկացնել 46,7 մլն դրամ` 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համակարգի ձեռնարկությունների կողմից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և «Արմենիա» սահմանապահ զորախմբի ինքնաթիռների ընդունման և սպասարկման հետ կապված ծախսերը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` ռուսական կողմի հետ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած հաշվարկների հիման վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարար |
Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|