Գլխավոր տեղեկություն
Համար
N 729
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.1999-22.05.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.23/4.1
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.05.2000

 

041.0729.16.12.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1998 թվականի N 729
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 378 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը «Միջազգային համագործակցության բաժին» տողից հետո լրացնել «Վերահսկողության բաժին» տողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան