ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 1999 թվականի N 122
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 389 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության մասին» N 4 որոշման`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 389 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրությամբ 4-րդ կետի «դ» ենթակետը հանել:
Այդ կապակցությամբ «ե»-«ժե» ենթակետերը համապատասխանաբար համարել «դ»-«ժդ» ենթակետեր.
բ) 14-րդ կետի երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչության պետը միաժամանակ, ի պաշտոնե, հանդիսանում է վարչության պետի տեղակալ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|