Գլխավոր տեղեկություն
Համար
N 282
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1996 թ. N 282

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 346 ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 361 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման մասին» N 346 որոշման 3-րդ կետում և որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմի անվանման մեջ «Էներգահամակարգում սակագների մշակման և հաստատման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման բարելավման մասին» N 361 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) բնական գազի սակագները հաստատվում են Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողով կողմից»:

3. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի ժամանակավոր կանոնադրությունը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան