041.0040.26.01.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 1999 թվականի N 40
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշմանը համապատասխան`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների աշխատակազմերի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը (դրամով)`
Աշխատակազմի ղեկավար |
11770 |
Դատավորի օգնական, գլխավոր հաշվապահ |
11520 |
Գրասենյակի քարտուղար |
6640 |
2. Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների ծառայողների ու սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 454 որոշման N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի` համապատասխան պաշտոնների համար նախատեսված չափերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |