ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 1998 թվականի N 618
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 238 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և «Գազարդ» ռուսաստանյան բաժնետիրական ընկերության միջև տարվող Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Հայգազնախագիծ» ինստիտուտի հետագա գործունեության և կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները` Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության մի շարք նախարարությունների և Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող նախագծային ինստիտուտների զբաղեցրած շենքերը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը հանձնելու մասին» N 238 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմանը կից ցանկից հանել «Հայգազնախագիծ» ինստիտուտ» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|