ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 1999 թվականի թիվ 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի ԹԻՎ 274 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 15.03.01 թիվ 208)
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 274 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «կայուն» բառը.
բ) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):
2. Հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերի քննարկման ժամանակացույցը:
Հավելված ՀՀ վարչապետի 1996 թ. մայիսի 10-ի թիվ 274 որոշման |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի
ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար
ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար
ՀՀ քաղաքաշինության նախարար
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
ՀՀ բնապահպանության նախարար
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Երևանի քաղաքապետ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ
Գյումրիի քաղաքապետ
ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի պատասխանատու