ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 1996 թվականի N 373
քաղ. Երևան
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Նախկին պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի շենքերի և շինությունների գույքագրման և անձնագրավորման պետական ձեռնարկությունը հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայությանը:
2. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել շենքերի և շինությունների գույքագրման և անձնագրավորման պետական ձեռնարկության գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |