ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 1996 թվականի N 531
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի II բաժնի 75-րդ կետով, և 1996 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ը Մոսկվա և Վաշինգտոն Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղման կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարար Ս. Մանասարյանի վրա` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին առնչվող հետևյալ հարցերի շրջանակներում`
Հայաստանի Հանրապետության նախագահի նշված հրամանագրի II բաժնի 73-րդ կետի երրորդ պարբերության «ա», «զ», «է», «Ժա» ենթակետերի, ինչպես նաև հինգերորդ պարբերության «գ» ենթակետով նախատեսված կազմակերպական միջոցառումների մասով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|