ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 1998 թվականի N 689
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 57 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 57 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմից հանել Գ. Նանագուլյանին` նրա փոխարեն ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար (հանձնաժողովի հայկական մասի նախագահ) Հայկ Գևորգյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |