Գլխավոր տեղեկություն
Համար
N 519-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.29/53(288) Հոդ.1014
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2003 թվականի N 519-Ն

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությանը համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին վերապահել գերատեսչական նորմատիվ ակտերի մշակման և հաստատման իրավասությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2003 թ.
հոկտեմբերի 22-ի N 519-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտերի
վերնագիրը

Նպատակը

Կատարողը

1.

Ջրային համակարգերի պահպանման և օգտագործման բնագավառի ղեկավար և ինժեներատեխնիկական անձնակազմին անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման գծով ներկայացվող պահանջների մասին կարգ

ջրային համակարգի ինժեներատեխնիկական անձնակազմի անվտանգության տեխնիկական կանոնների տիրապետում և պահպանում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

2.

Պոմպակայանների տեխնիկական շահագործման կանոններ

պոմպակայանների տեխնիկական շահագործման կանոնակարգում

 ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

3.

Ոռոգման չափիչ-հաշվառող սարքերի տեղադրման և շահագործման կարգ

ոռոգման չափիչ-հաշվառող սարքերի տեղադրման և դրանց շահագործման կանոնակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

4.

Ջրամատակարարման համակարգերի, ջրատարների, ջրմուղ ցանցերի և ջրի մաքրման  կայանների տեխնիկական շահագործման կանոններ

ջրատնտեսական կառուցվածքների շահագործման խնդիրների կանոնակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

5.

Խմելու ջրի հաշվիչների տեղադրման և շահագործման կարգ

խմելու ջրի հաշվիչների տեղադրման և շահագործման կանոնակարգում

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան