Գլխավոր տեղեկություն
Համար
678
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 1998 թվականի թիվ 678

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 494 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՆՀ-150 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 494 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքում`

ա) «ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմ» տողը շարադրել նոր խմբագրությամբ. 

«ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ» տողով.

բ) «ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ» տողից հետո լրացնել «ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի աշխատակազմ» տողով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան