ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 սեպտեմբերի 1996 թվականի N 507
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 346 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում կառուցվածքային բարեփոխումների խորացման մասին» N 346 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգում սակագներ հաստատող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հանձնաժողովի կազմից հանել Ն. Մարտիրոսյանին.
բ) հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Մ. Շիշմանյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական բյուջեի ծախսերի պլանավորման վարչության պետ Մ. Երանոսյանին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.05.1997, N 171 | 06.05.1997, N 507 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|