ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 1996 թվականի N 406
քաղ. Երևան
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻԱՅԻ ՉԵՆԹԱՐԿՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) երկամսյա ժամկետում ուսումնասիրել հանրապետության տարածքում շահագործումից հանված ու ռեկուլտիվացիայի չենթարկված քարհանքերի և ավազահանքերի տարածքները` ըստ դրանք շահագործած նախարարությունների, գերատեսչությունների ու ձեռնարկությունների, և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ.
բ) արգելել հողամասերի հատկացումը (վարձակալության կամ օգտագործման իրավունքով տրամադրումը) այն նախարարություններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին, որոնք նախկինում հատկացված հողամասերը շահագործել են և ռեկուլտիվացիայի չեն ենթարկվել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |