Գլխավոր տեղեկություն
Համար
N 466
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.1998-22.11.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.04/10(382)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.08.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2003

041.0466.03.08.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 1998 թվականի N 466

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՕՊԵՐԱՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ընդունման, մշակման և հաղորդման համակարգի կառուցվածքը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ներգերատեսչական (ներմարզային) համակարգի կառուցվածքը և սահմանել շուրջօրյա հերթապահություն.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ներկայացնել այն արտակարգ իրավիճակների (դեպքերի) ցանկը, որոնց առաջացման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հաղորդվի Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

3. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և մարզպետների (Երևանի քաղաքապետի) հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել արտակարգ իրավիճակներում օպերատիվ տեղեկատվության ապահովման համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրը:

4. Արտակարգ իրավիճակների (դեպքերի) վերաբերյալ տեղեկատվությունների հավաստիության և ժամանակին ներկայացման համար պատասխանատվությունը կրում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները (Երևանի քաղաքապետը):

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում առանձնացնել իրավիճակային սենյակ ու Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության հետ համատեղ իրավիճակային սենյակն ապահովելու կապի ժամանակակից միջոցներով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` ապահովել շուրջօրյա հերթապահություն` սպայական ուժերով:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 14-ի N 51 կարգադրությունը:

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը, բացառությամբ 5-րդ կետի, դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.

ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 466 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՊԵՐԱՏԻՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

Ներմուծեք նկարագրությունը_17526