ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 1998 թվականի թիվ 465
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 50 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 18.12.01 թիվ 878)
Հայաստանի Հանրապետության վարչապետ 1998 թվականի հունվարի 21-ի «Լոռու մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատելու մասին» թիվ 50 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
որոշմամբ հաստատված մարզպետարանի կառուցվածքում`
«Տրանսպորտի և ճանապարհաշինության վարչության» բառերը փոխարինելու «Տրանսպորտի և տնտեսության ենթաճյուղերի վարչություն» բառերով.
«Լրատվության բաժին» բառերը փոխարինել «Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին» բառերով.
«Իրավաբանական բաժին» տողից հետո լրացնել «Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի բաժին» տողը.
հանել «Արձանագրային բաժին» տողը: