041.0400.08.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 1998 թվականի N 400
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 234 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 234 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.
բ) 16-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «ֆինանսների նախարարի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի» բառերով.
գ) 17-րդ կետից հանել «մաքսատան պետ» բառերը.
նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վարչության պետը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մաքսատների պետերին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ».
դ) 18-րդ կետի «դ» ենթակետը` «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցնում և» բառերը.
ը) 21-րդ կետում «զեկուցելով» և «հայտնել» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.11.1998, N 628 | 10.12.1998, N 400 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|