ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 1998 թվականի N 379
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 277 ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի N 117 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման երկրորդ կետում «811» թիվը փոխարինել «841» թվով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների ցանկը հաստատելու մասին» N 139 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի «III. Արմավիրի մարզ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
III. Արմավիրի մարզ | |
|
|
|
գ. Բաղրամյան, գ. Արգինա, գ. Արտամետ, գ. Արևադաշտ, գ. Բագարան, գ. Դալարիկ, գ. Երվանդաշատ, գ. Լեռնագոգ, գ. Կողբավան, գ. Հուշակերտ, գ. Մյասնիկյան, գ. Շենիկ, գ. Վանանդ, գ. Տալվորիկ, գ. Քարակերտ |
|
|
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի Բաղրամյանի տեղական գանձապետական բաժանմունքի պահպանման ծախսերի վերաբերյալ:
4. Արմավիրի մարզպետին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի Բաղրամյանի տեղական գանձապետական բաժանմունքն ապահովել անհրաժեշտ տարածքով և համապատասխան գույքով, աջակցել բաժանմունքի ստեղծման հետ կապված կազմակերպական հարցերի լուծմանը:
5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
|
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|