Գլխավոր տեղեկություն
Համար
N 305
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.11.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.11.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 1995 թվականի N 305

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համակարգը բարելավելու բյուջեի ծախսերի, պարտքերի, ակտիվների կառավարումը կարգավորելու և դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատում գանձապետության գլխավոր վարչություն:

2. Գանձապետության համակարգի կազմակերպական հարցերը լուծելու համար ստեղծել օպերատիվ խումբ, հետևյալ կազմով`

 

Լ. Բարխուդարյան

 - ՀՀ ֆինանսների նախարար (նախագահ)

Ռ. Բարսեղյան

 - ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար

Պ. Սաֆարյան

 - ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Դարբինյան

 - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ

Ե. Աբգարյան

 - ՀՀ մաքսային վարչության պետ

Վ. Մովսեսյան

 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Վ. Բադալյան

 - Հայէկոնոմբանկի վարչության նախագահ

Ա. Խաչատրյան

 - ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետ

Զ. Բարսեղյան

 - ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչության
ֆինանսական քաղաքականության բաժնի վարիչ

Օպ Նիգամ

 - գանձապետության հարցերով ՀՀ ֆինանսների նախարարության խորհրդական (Միջազգային վալյուտային հիմնադրամից)

 

3. Օպերատիվ խմբին`

ա) ստեղծել աշխատանքային խումբ և սկսել գանձապետության համակարգի կազմակերպման աշխատանքները: Աշխատանքային խմբի վարձատրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին` ըստ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի.

բ) նախապատրաստել գանձապետության կանոնադրության նախագիծ և մինչև1995 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան