ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 1996 թվականի N 156
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Հանձնաժողովի համանախագահներ | |
Մ. Ալեքսանյան |
- ՀՀ արդարադատության նախարար |
Ա. Եղիազարյան |
- ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
Հանձնաժողովի անդամներ | |
Ա. Գևորգյան |
- ՀՀ գլխավոր դատախազ |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ գերագույն դատարանի նախագահ |
Ռ. Պետրոսյան |
- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների թեկնածու |
Գ. Ներսիսյան |
- Գյումրի քաղաքի Մոսկովյան նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի նախագահ |
Գ. Ղարախանյան |
- Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |