Գլխավոր տեղեկություն
Համար
N 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.02.1996-02.03.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 1996 թվականի N 63

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի կանոնադրությունը, անհատական կազմը և աշխատակազմի կառուցվածքը (կցվում են):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թվաքանակը` 30 հաստիքային միավոր:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
փետրվարի 19-ի N 63 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմին է և գործում է համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի վերակազմավորման մասին» N 39 որոշման:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հանձնաժողովն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

4. Հանձնաժողովը հաշվետու և պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովն ունի աշխատակազմ, որի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ: Հանձնաժողովը հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը:

Հանձնաժողովը կատարում է աշխատանքի բաժանում հանձնաժողովի անդամների միջև, ինչպես նաև սահմանում է աշխատակազմի և նրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ուղղությունները, վերահսկողություն է իրականացնում հանձնաժողովի անդամների և աշխատակազմի գործունեության նկատմամբ:

6. Հանձնաժողովի աշխատակազմը կոչված է ապահովելու հանձնաժողովի նիստերում քննարկվող հարցերի նախապատրաստումը, կազմակերպում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացին առնչվող փաստաթղթերի ընդունումը և համակարգումը, իրականացնում է հանձնաժողովի գործավարությունը, ապահովում հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

 

II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները

 

7. Հանձնաժողովը`

ա) մշակում է պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի նախագծերը (այսուհետև` ծրագիր), ինչպես նաև ծրագրում առաջարկվող լրացումների և փոփոխությունների նախագծերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) ծրագրին համապատասխան և օրենքով սահմանված կարգով կազմակերպում է սեփականաշնորհման ու ապապետականացման գործընթացը, քննարկում է սեփականաշնորհման և ապապետականացման հայտերը, մշակում պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման (բացառությամբ աշխատավորական կոլեկտիվներին առանց գնման իրավունքի պետական գույքը վարձակալության հանձնելու հարցերի) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

գ) մշակում է սեփականաշնորհվող և ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի ու անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգը և դրանց սեփականաշնորհումն ու ապապետականացումը կարգավորող նորմատիվ այլ ակտերի նախագծերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

դ) ծրագրի պահանջներից ելնելով, օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սեփականաշնորհման և ապապետականացման մասնակիցների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկությամբ.

ե) ծրագրի պահանջներից ելնելով, իրականացնում է ձեռնարկությունների նախապատրաստումը սեփականաշնորհման` այդ նպատակով ստեղծելով հանձնաժողովներ կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին և պետական կառավարման տարածքային մարմիններին առաջարկելով իրականացնել սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները.

զ) վերահսկում է ծրագրով սահմանված սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ համապատասխան նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունների սահմանափակումների իրականացումը.

է) վերահսկում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը, այդ թվում` սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքները և պետական ձեռնարկությունների վարձակալությունը դրանց աշխատավորական կոլեկտիվների կողմից` սահմանված կարգով հաշվետվություններ ստանալով Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից և պետական կառավարման տարածքային մարմիններից.

ը) դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` առաջարկելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցնել պետական կառավարման, հանրապետական և տարածքային մարմինների` սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող այն որոշումները, որոնք հակասում են օրենքին, ծրագրին և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերին.

թ) որոշում, հրապարակում և եռամսյակը մեկ անգամ ճշգրտում է սեփականաշնորհվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.

ժ) քննարկում է սեփականաշնորհմանը և ապապետականացմանը վերաբերող առաջարկությունները, դիմումներն ու գանգատները.

ի) սեփականաշնորհման և ապապետականացման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

լ) հրապարակում է սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը լուսաբանող նյութեր.

խ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

III. Հանձնաժողովի նախագահը, նրա իրավունքներն ու պարտականությունները

 

8. Հանձնաժողովի նախագահը կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը:

9. Հանձնաժողովի նախագահին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը:

10. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում է.

բ) հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ հրավիրում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, աշխատավորական կոլեկտիվների, գիտահետազոտական հիմնարկների, լրատվական միջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների.

գ) սեփականաշնորհման և ապապետականացման հետ առնչվող հարցերի քննարկման ժամանակ կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նիստերին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների կոլեգիաների նիստերին ու խորհրդակցություններին.

դ) ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների, պետական ձեռնարկությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև օտարերկրյա պետական և ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

ե) ստորագրում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները: Որոշում չընդունվելու դեպքում իրավասու է տվյալ որոշման նախագիծը ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը` զեկուցելով առկա տարաձայնությունների մասին.

զ) հանձնաժողովի նիստերում քննարկվելիք հարցերի նախապատրաստման համար հանձնարարականներ է տալիս հանձնաժողովի անդամներին և աշխատակազմին.

է) հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը, կազմակերպում և ղեկավարում աշխատակազմի գործունեությունը.

ը) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում հանձնաժողովի աշխատակազմի աշխատողներին: Հանձնաժողովի համաձայնությամբ պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին:

11. Հանձնաժողովի նախագահն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

12. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության կամ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության ժամանակ` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը: Աշխատակազմի գործունեությունը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ղեկավարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:

 

IV. Հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

13. Հանձնաժողովի անդամը`

ա) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքների պլանավորմանը, նիստերի օրակարգի ձևավորմանը, հարցերի քննարկումներին և ներկայացնում է առաջարկություններ.

բ) մասնակցում է հանձնաժողովի կողմից ստեղծվող տարբեր աշխատանքային խմբերի և հանձնաժողովի կողմից հաստատվող այլ հանձնաժողովների աշխատանքներին.

գ) հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության նախարարություններից, վարչություններից, գերատեսչություններից, ձեռնարկություններից, պետական կառավարման տարածքային մարմիններից հանձնաժողովի միջոցով ստանում է հանձնաժողովի գործունեության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ.

դ) հանձնաժողովի կամ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է մասնակցել սեփականաշնորհմանը և ապապետականացմանն առնչվող հարցերի քննարկմանը, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նիստերին, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային մարմինների կոլեգիաների նիստերին և խորհրդակցություններին.

ե) պարտադիր կարգով մասնակցում է հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

 

V. Հանձնաժողովի նիստերի հրավիրման ԵՎ որոշումների ընդունման կարգը

 

14. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

15. Հանձնաժողովի նիստերը կարող են հրավիրվել`

ա) նախագահի նախաձեռնությամբ.

բ) հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի պահանջով` այն դեպքում, եթե հանձնաժողովի նախագահին նիստից 5 օր առաջ ներկայացված է հանձնաժողովի որոշման համապատասխան նախագիծ:

16. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորում է նախագահը:

17. Հերթական նիստերի օրակարգը և քննարկվող հարցերին առնչվող փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են տրվում նիստից առնվազն 2 օր առաջ:

18. Հանձնաժողովն իրավազոր է որոշում ընդունել, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

19. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը կցվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող որոշման նախագծին:

 

VI. Հանձնաժողովի գործունեության ֆինանսավորումը

 

20. Հանձնաժողովի և նրա աշխատակազմի գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

VII. Հանձնաժողովի գործունեության դադարումը

 

21. Հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
փետրվարի 19-ի N 63 որոշմամբ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների ԵՎ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եվ ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի

 

Վ. Մանուկյան
Ա. Նազարյան
Գ. Արզումանյան
Ա. Ավետիսյան
Մ. Ազարյան
Կ. Գալուստյան
Դ. Դերձակյան
Գ. Խաչատրյան
Ա. Կիրակոսյան
Լ. Հարությունյան
Հ. Մարգարյան

Ա. Մարկոսյան
Ա. Մորիկյան
Գ. Սիմոնյան

Ռ. Քրմոյան
Ա. Գրիգորյան
Գ. Մալխասյան

-
-
-
-
-
-
-
-
-
-
-

-
-
-

-
-
-

հանձնաժողովի նախագահ, աշխատակազմի ղեկավար
հանձնաժողովի նախագահի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ
ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կապի նախարարի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության
նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ
ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և
ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ
ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ

 

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1996 թվականի
փետրվարի 19-ի N 63 որոշմամբ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների ԵՎ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ԵՎ ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի աշխատակազմի

 

1. Մեթոդական բաժին
2. «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման նախապատրաստման  և կազմակերպման բաժին
3. Ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման և կազմակերպման բաժին
4. Տեղեկատվության ապահովման բաժին
5. Վարչատնտեսական բաժին
6. Հաշվապահություն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.01.1997, N 33 02.03.1997, N 63
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան