ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1998 թվականի N 252
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 67 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մարտի 6-ի «Որդեգրման գործերով հանձնաժողովի մասին» N 67 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի կազմում Վ. Օսկանյանի, Ա. Պետրոսյանի և Հ. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարար Գ. Եգանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լ. Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Բայբուրդյանին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |