041.0229.07.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1998 թվականի N 229
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 117 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 117 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) «Նախարարության աշխատակազմ» բառերը փոխարինել «Նախարարի աշխատակազմ» բառերով.
բ) կառուցվածքը լրացնել «Կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի վարչություն», «Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն», «Գործերի կառավարչություն», «Արժութային կարգավորման բաժին», «Կապիտալ ծախսերի վարչություն» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |