Գլխավոր տեղեկություն
Համար
N 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.02.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.03.24/5(103)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.01.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունվարի 1998 թվականի N 75

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 596 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման կարգը հաստատելու մասին» N 596 որոշման կատարումն ապահովելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` մինչև 1998 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում ու հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացն ապահովելու համար մշակել համակարգչային ցանցի ավտոմատացված աշխատանքների տեխնիկական ծրագրեր:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հանձնել անհրաժեշտ քանակի տեխնիկական միջոցներ` կազմակերպելով դրանց ներդրման աշխատանքները, հատկացնել համապատասխան քանակի անձնագրային բլանկներ, ձևաթղթեր և դրոշմակնիքներ, ինչպես նաև կազմակերպել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան աշխատողների ուսուցումը:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 5-օրյա ժամկետում համատեղ հաստատել կազմակերպչական միջոցառումների պլան` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացն ապահովելու համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ձևակերպման գործընթացի իրականացման նպատակով 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը հատկացնել 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարը` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կատարված փաստացի ծախսերը հատուցելու համար:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան