Գլխավոր տեղեկություն
Համար
N 184
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1998-08.01.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.07.30/21(87)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.01.2003

041.0184.16.04.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ապրիլի 1998 թվականի N 184

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության խորհրդի անդամների թիվը` 9 մարդ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 2-ի N 208 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածում`

«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողում «110» թիվը փոխարինել «98» թվով.

«ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն» տողից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն 19 1 0» տողը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 356 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 17-ի N 244 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 5-րդ կետից հանել «դ», «ե», «զ» և «է» ենթակետերը, իսկ «ը» ենթակետը «շարժական» բառից հետո լրացնել «և անշարժ» բառերով:

Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված կանոնադրության 5-րդ կետի «ը»-«մ» ենթակետերը համապատասխանաբար համարել «դ»-«հ» ենթակետեր.

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչություն» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ.
ապրիլի 16-ի N 184 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը (այսուհետև` վարչություն) պետական կառավարման մարմին է` գերատեսչության կարգավիճակով, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների (այսուհետև` հուշարձաններ) պահպանության, վերականգնման և օգտագործման բնագավառի կառավարումն ու վերահսկողությունը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը:

Վարչությունը պատասխանատու է բնագավառում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության, հուշարձանների նպատակային օգտագործման համար:

2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Վարչությունն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Վարչության խնդիրներն ու գործառույթները

 

4. Վարչության հիմնական խնդիրները և գործառույթներն են`

ա) հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի պետական քաղաքականության մշակմանը և իրականացմանը մասնակցելը.

բ) հուշարձանների պահպանության և օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման պետական վերահսկողության իրականացումը.

գ) հուշարձանների պետական հաշվառման, վավերագրման, պահպանման, վերականգնման և օգտագործման գիտամեթոդական սկզբունքների ու նորմատիվների մշակումը, դրանց կիրառման նկատմամբ վերահսկողությունը.

դ) հուշարձանների վերաբերյալ գիտական, գիտատեղեկատու և գիտահանրամատչելի աշխատությունների պատրաստումն ու հրատարակումն, հուշարձանների պահպանության քարոզչությունը.

ե) հուշարձանների պահպանության բնագավառում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.

զ) հանրապետական նշանակության հուշարձանների ցուցակների կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը: Տվյալ տարածքի հուշարձանների պահպանման գոտիների և տեղական նշանակության հուշարձանների ցուցակների կազմումը ու պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ հաստատումը.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հուշարձանների կադաստրի վարումը.

ը) պատմամշակութային արգելոցներ և դրանց կից թանգարաններ, ցուցադրություններ, այցելուների սպասարկման օբյեկտներ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

թ) հուշարձաններ ունեցող բնակավայրերի, դրանց հատվածների հատակագծման, կառուցապատման, ինչպես նաև հուշարձան հանդիսացող առանձին շինություններն վերականգնման և բարեկարգման նախագծերի վերաբերյալ սահմանված կարգով համաձայնություն կամ մասնագիտական եզրակացություն տալը, դրանց իրականացման ընթացքում հուշարձանների անվթարության ապահովումը վերահսկելը.

ժ) հուշարձանների տեղային ուսումնասիրությունների համար համաձայնություն տալը, գրանցումը և դրանց իրականացման ընթացքում հուշարձանների անվթարության ապահովման վերահսկումը.

ժա) հուշարձանների հաշվառման, կատալոգավորման, պահպանության և վերականգնման բնագավառում պետական պատվիրատու հանդիսանալը.

ժբ) հուշարձանների վերականգնման և օգտագործման նախագծանախահաշվային և տեխնիկատնտեսական փաստաթղթերի մշակումն ու հաստատումը.

ժգ) պեղման, վերականգնման, ինչպես նաև շինարարական, գյուղատնտեսական և այլ աշխատանքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արգելումը կամ դադարեցումը` հուշարձանին վնաս պատճառելու կամ այդպիսի սպառնալիքի դեպքում.

ժդ) հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի ու օգտագործման ձևի փոփոխությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը.

ժե) միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի սահմաններում այլ պետություններում գտնվող հայկական հուշարձանների պահպանության, վավերագրման, ուսումնասիրման և վերականգնման գործին նպաստելը.

ժզ) հայկական հուշարձանների գիտատեղեկատու և վավերագրական նյութերի համակարգված շտեմարանի ստեղծումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. Վարչության գործունեության կազմակերպումը

 

5. Վարչության համակարգը ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

6. Վարչությունը հուշարձանների պահպանությանը և օգտագործման վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում` չխախտելով համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը:

7. Վարչությունը միջճյուղային հարցերի մշակման և լուծման նպատակով նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն:

8. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է իր բնագավառի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթներ: Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

9. Վարչությունը`

ա) իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրերին համապատասխան.

բ) աշխատանքային տարեկան ծրագրերը համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն.

գ) ընդհանրացնում է ոլորտում օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում է առաջարկություններ ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ) սահմանված կարգով մասնակցում է վարչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) սահմանված կարգով իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր.

զ) իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն:

10. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի հետ:

Վարչության պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի ու վարչության պետի հետ:

11. Վարչության պետի բացակայության դեպքում պետի պարտականությունները կատարում է տեղակալը:

12. Վարչության պետը`

ա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

գ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ արձակում է համատեղ հրամաններ.

դ) սահմանում է վարչության պետի տեղակալի, բաժնի պետերի և վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարների իրավասության շրջանակները.

ե) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

զ) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում վարչության կենտրոնական ապարատի աշխատողներին, համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.

է) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ` Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

ը) հաստատում է վարչության կենտրոնական ապարատի բաժինների, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կանոնադրությունները.

թ) առաջարկում է վարչության խորհրդի անդամների թիվը, Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության խորհրդի անհատական կազմը.

ժ) կազմակերպում և վարում է վարչության խորհրդի նիստերը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Վարչությունը բնագավառի բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` պաշտոնատար անձանց պատասխանատվության որոշակի սահմանումով:

14. Վարչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման հիմնական հարցերը և վարչության գործունեության հետ կապված այլ խնդիրներ, քննարկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարողական կարգապահության, ղեկավար կադրերի ընտրության հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում վարչության բաժինների, համակարգի հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Վարչության պետի և վարչության խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում վարչության պետը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին հայտնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ վարչության խորհրդի անդամները կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:

15. Հուշարձանների պահպանության, վերականգնման բնագավառի սկզբունքային խնդիրները, կարևոր ծրագրերը և նախագծերը քննության առնելու նպատակով վարչությունում ստեղծվում է գիտամեթոդական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, համապատասխան գերատեսչությունների, հիմնարկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտամեթոդական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ:

16. Վարչությունը ստեղծում, վերակազմավորում և լուծարում է իր համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ:

17. Վարչությունը մասնակցում է հուշարձանների պետական հաշվառման պահպանության և վերականգնման բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակաորման վերաբերյալ պահանջների սահմանմանը:

18. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տիրապետմանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համաձայնությամբ թույլատրում այդ գույքի օտարումը կամ վարձակալության հանձնումը:

19. Վարչությունն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության վերահսկումը:

20. Վարչությունը թույլատրում է իր համակարգի ձեռնարկություններին անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:

21. Վարչությունն իր համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներն, կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

22. Վարչության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

23. Վարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների ու գանգատների) ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` վարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկներ, կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար: