ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 1995 թվականի N 305
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համակարգը բարելավելու բյուջեի ծախսերի, պարտքերի, ակտիվների կառավարումը կարգավորելու և դրանք միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական ապարատում գանձապետության գլխավոր վարչություն:
2. Գանձապետության համակարգի կազմակերպական հարցերը լուծելու համար ստեղծել օպերատիվ խումբ, հետևյալ կազմով`
Լ. Բարխուդարյան |
- ՀՀ ֆինանսների նախարար (նախագահ) |
Ռ. Բարսեղյան |
- ՀՀ տարածքային կառավարման գծով նախարար |
Պ. Սաֆարյան |
- ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Դարբինյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ |
Ե. Աբգարյան |
- ՀՀ մաքսային վարչության պետ |
Վ. Մովսեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Վ. Բադալյան |
- Հայէկոնոմբանկի վարչության նախագահ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային վարչության պետ |
Զ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարության քարտուղարության տնտեսագիտական վարչության ֆինանսական քաղաքականության բաժնի վարիչ |
Օպ Նիգամ |
- գանձապետության հարցերով ՀՀ ֆինանսների նախարարության խորհրդական (Միջազգային վալյուտային հիմնադրամից) |
3. Օպերատիվ խմբին`
ա) ստեղծել աշխատանքային խումբ և սկսել գանձապետության համակարգի կազմակերպման աշխատանքները: Աշխատանքային խմբի վարձատրության ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին` ըստ սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրերի.
բ) նախապատրաստել գանձապետության կանոնադրության նախագիծ և մինչև1995 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |