ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 1998 թվականի N 56
քաղ. Երևան
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Տավուշի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Տավուշի մարզպետարանի աշխատողների թիվը` 103 մարդ:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Տավուշի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 162 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Հաստատված է ՀՀ վարչապետի 1998 թվականի հունվարի 21-ի N 56 որոշմամբ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Տրանսպորտի և ճանապարհաշինության վարչություն
Իրավաբանական բաժին
Ընդհանուր բաժին
Հաշվապահություն
Տնտեսական բաժին
Մարզպետի աշխատակազմ
Կադրերի բաժին
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին