ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1998 թվականի N 106
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ-ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի, 1998 թվականի հունվարի 1-ից`
1. Հայաստանի Հանրապետության նախարարների առաջին տեղակալների, վարչության պետ-նախարարի առաջին տեղակալի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների, Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 40700 դրամ:
2. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, վարչության պետ-նախարարի տեղակալների, Երևանի քաղաքապետի տեղակալի, մարզպետների տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 38500 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների առաջին տեղակալների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37400 դրամ:
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների (գերատեսչությունների) ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի, Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 33000 դրամ:
5. Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների պաշտոնային դրույքաչափերը սահմանել 37400 դրամ:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղարների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 211 որոշումը, բացառությամբ 6-րդ կետի, 1996 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 5-ի N 211 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 229, 1996 թվականի հունիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի ապրիլի 5-ի N 211 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 338 և 1996 թվականի հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոցի տնօրենի պաշտոնային դրույքաչափի մասին» N 365 որոշումները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.07.1998, N 448 | 20.08.1998, N 106 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|