ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 1998 թվականի N 310
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ հիմնելու մասին» N 165 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 2-ի N 269 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրության IV բաժնի`
19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Խորհրդի կազմի մեջ մտնում են`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը.
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը.
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը.
ոչ պետական կազմակերպություններից երկու ներկայացուցիչ:
Ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում և կազմից հանվում են խորհրդի նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն է:
ՀՍՀՆ-ի գլխավոր տնօրենն ի պաշտոնե մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով»:
24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Գլխավոր տնօրենին, գլխավոր տնօրենի տեղակալին և ֆինանսավարչական տնօրենին նշանակում և պաշտոնից ազատում է խորհուրդը` նախագահի առաջարկությամբ»:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի սեպտեմբերի 12-ի N 165 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 269 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «Հայ գործարարների ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Պողոսյանին» բառերը փոխարինել «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության գլխավոր տնօրեն Ժիրայր Մարկոսյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |