«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1585-Ն
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի հոկտեմբերի 8-ի «2005 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-177-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի: Մարզային զորակոչային հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
ա) 2005 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում,
բ) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզումը,
բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում հետախուզումն ու Հայաստան վերադարձն իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում կնքված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» համաձայնագրով նախատեսված կարգով:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին,
բ) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`
ա) 2005 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով,
բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովի կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով,
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
ա) ապահովել զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ) ապահովել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում ու Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր,
գ) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության 2 անձնակազմ:
10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
12. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով աշնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում, և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
13. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 7 |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Սարգսյան |
- ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Մ. Հարությունյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Հարությունյան | - ՀՀ զինվորական կոմիսար |
Հ. Հարությունյան | - ՀՀ ոստիկանության պետ |
Գ. Հակոբյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Հովսեփյան | - ՀՀ գլխավոր դատախազ |
Ն. Դավիդյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Մանուկյան | -ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ս. Երիցյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Է. Բարսեղյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետ |
Մ. Շահգելդյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Խառատյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
Բ. Ոսկանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Մարզերի և զինկոմիսարիատների անվանումները |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան |
|
|
Արաբկիր |
Ե. Զախարյան |
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ) |
Մաշտոց |
Յու. Խաչատուրով |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Կենտրոնական |
|
- Երևան քաղաքի դատախազ |
Նոր Նորք |
|
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ |
Շահումյան |
| |
Շենգավիթ |
|
- Երևան քաղաքի կայազորի ռազմական |
Էրեբունի |
|
ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Արագածոտն |
Գ. Գյոզալյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Աշտարակ |
Մ. Ս. Գրիգորյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Ապարան |
|
- ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ |
Թալին |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ | ||
|
|
|
Արարատ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Արտաշատ |
Ա. Աղաբեկյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Արարատ |
|
- ՀՀ Արարատի մարզի դատախազ |
|
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Մասիս |
|
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետի տեղակալ |
Արմավիր |
Ա. Հերոյան |
- ՀՀ Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Արմավիր |
Ա. Միրզաբեկյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Էջմիածին |
|
- ՀՀ Արմավիրի մարզի դատախազ |
|
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Գեղարքունիք |
Ս. Բարսեղյան |
- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Գավառ |
Հ. Բաղմանյան |
- 2 -րդ բանակային կորպուսի հրամանատար |
Մարտունի |
|
- ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ |
Սևան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Վարդենիս |
|
- Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Կրասնոսելսկ |
|
|
|
|
|
Լոռի |
Հ. Քոչինյան |
- ՀՀ Լոռու մարզպետ |
Վանաձոր |
Լ. Երանոսյան |
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար |
Սպիտակ |
|
- ՀՀ Լոռու մարզի դատախազ |
Ստեփանավան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Տաշիր |
|
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժանմունքի պետ |
Թումանյան |
| |
|
|
|
Կոտայք |
Կ. Շահգալդյան |
- ՀՀ Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Կոտայք (Աբովյան) |
Ա. Մելոյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական - վարչական ապարատի ղեկավար |
Հրազդան |
|
- ՀՀ Կոտայքի մարզի դատախազ |
Չարենցավան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Նաիրի |
|
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժանմունքի պետ |
|
|
|
Շիրակ |
Ռ. Մանուկյան |
- ՀՀ Շիրակի մարզպետ |
|
|
(հանձնաժողովի նախագահ) |
Գյումրի |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
Արթիկ |
|
- ՀՀ Շիրակի մարզի դատախազ |
Աշոցք |
|
- մարզային ոստիկանության վարչության |
Անի |
|
պետի պաշտոնակատար |
Ախուրյան |
|
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Սյունիք |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Կապան |
Ա. Փայտյան |
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար |
Գորիս |
|
- ՀՀ Սյունիքի մարզի դատախազ |
Սիսիան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Մեղրի |
|
- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Վայոց ձոր |
Ս. Սարգսյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Եղեգնաձոր |
Հ. Օհանյան |
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ |
Վայք |
|
- ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ |
|
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
|
|
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
|
|
|
Տավուշ |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) |
Իջևան |
Ռ. Գզողյան |
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ |
Տավուշ (Բերդ) |
|
- ՀՀ Տավուշի մարզի դատախազ |
Նոյեմբերյան |
|
- մարզային ոստիկանության վարչության պետ |
Դիլիջան |
|
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Հարությունյան
- ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Փարսադանյան
- ՀՀ պաշտպանության նախարարության ռազմա-բժշկական վարչության պետի պաշտոնի ժամանակավոր կատարող
Ս. Ղասաբյան
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ
Լ. Նանիջանյան
- թերապևտ
Վ. Տեր-Գրիգորյան
- թերապևտ-սրտաբան
Ս. Թադևոսյան
- հոգեբույժ
Գ. Հովհաննիսյան
- նյարդաբան
Ա. Մուրադյան
- քիթ-կոկորդ-ականջի մասնագետ
Ա. Ուզանկիչյան
- վիրաբույժ
Հ. Շահինյան
- ակնաբույժ
Կ. Բաբայան
- մաշկավեներոլոգ
Վ. Այվազյան
- վնասվածքաբան
Հ. Հովսեփյան
- հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |