«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1582-Ն
«ԵՐԵՎԱՆՏՐԱՆՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 20-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ավտոտրանսպորտի» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական վիճակի առողջացման նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական և «Ավտոտրանսպորտի» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել՝ «Ավտոտրանսպորտի» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Երևանի քաղաքապետին՝
ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում նվազեցնել սույն որոշման համաձայն վերակազմակերպվող ընկերությունների կանոնադրական կապիտալները.
բ) օրենքով սահմանված կարգով ապահովել վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|