ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 նոյեմբերի 1997 թ. N 522
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 604 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» N 604 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման N 2 հավելվածի ծանոթագրության 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության համակարգի» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.02.1998, N 108 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|