Գլխավոր տեղեկություն
Համար
N 1588-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2005-15.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.1241
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 10 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2005 թվականի N 1588-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՅՑԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցերի հետ կապված ծախսերի փոխհատուցումը կատարվում է համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Սույն որոշման 1-ին կետի դրույթը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների արտաքին գործերի նախարարների և միջազգային կազմակերպությունների` համաձայն հավելվածի, ղեկավարների գլխավորած պատվիրակությունների այցերի դեպքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 29
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 28-ի N 1588-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

1

2

1.

Միավորված ազգերի կազմակերպություն
(United Nations)

2.

Միավորված ազգերի կազմակերպության ժնևյան գրասենյակ
(UN Office at Geneva)

3.

ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակ
(UN Office at Vienna)

4.

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
(UNDP)

5.

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր
(UNEP)

6.

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
(UNFPA)

7.

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար
(UNHCHR)

8.

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար
(UNHCR)

9.

Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
(UNIDO)

10.

ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով
(UNECE)

11.

ՅՈՒՆԵՍԿՕ
(UNESCO)

12.

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ
(UNICEF)

13.

Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն
(IAEA)

14.

Առևտրի համաշխարհային կազմակերպություն
(WTO)

15.

Աշխատանքի միջազգային կազմակերպություն
(ILO)

16.

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
(FAO)

17.

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
(WHO)

18.

Քիմիական զենքերի արգելման կազմակերպություն
(OPCW)

19.

Զբոսաշրջության միջազգային կազմակերպություն
(WTO)

20.

Ինտերպոլ (Միջազգային քրեական ոստիկանություն)
(INTERPOL)

21.

Միգրացիայի միջազգային կազմակերպություն
(IOM)

22.

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա
(International Federation of the Red Cross and Red Crescent Societies)

23.

Կարմիր խաչի միջազգային կոմիտե
(ICRC)

24.

Եվրոպայի խորհուրդ
(Council of Europe)

25.

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն
(OSCE)

26.

Եվրոպական միություն
(EU)

27.

Հյուսիս-ատլանտյան դաշինք
(NATO)

28.

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն
(BSEC)

29.

ԱՊՀ

30.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն

31.

Արժույթի միջազգային հիմնադրամ
(IMF)

32.

Համաշխարհային բանկ
(World Bank)

33.

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ
(EBRD)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, N 2031-Ն 24.11.2023, N 1588-Ն
13.06.2019, N 737-Ն 27.06.2019, N 1588-Ն
08.10.2015, N 1143-Ն 15.10.2015, N 1588-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան