Գլխավոր տեղեկություն
Համար
N 420
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.10.1997-10.05.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.24/28.1
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.09.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.09.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 1997 թվականի N 420

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի`

1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):

2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թվաքանակը` 279 միավոր:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի «Երևանի քաղաքապետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 105 որոշման 1-ին կետը և 1996 թվականի դեկտեմբերի 31-ի «Երևանի քաղաքապետարանի Կենտրոնական, Արաբկիրի, Խորհրդային, Շահումյանի, Մաշտոցի, Շենգավիթի ու Էրեբունու բաժինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 4-ի N 105 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 696 որոշման 2-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ.
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի n 420 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ԵրԵՎանի քաղաքապետարանի

 

1. Ֆինանսատնտեսագիտական վարչություն

2. Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շինարարության վարչություն

3. Ճարտարապետության, քաղաքաշինության և արտաքին ձևավորման վարչություն

4. Առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչություն

5. Հողի, գույքի և կադաստրի վարչություն

6. Կրթության վարչություն

7. Առևտրի, սպասարկումների և տրանսպորտի վարչություն

8. Վերահսկողության վարչություն

9. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն

10. Գործերի կառավարման վարչություն

11. Ճարտարապետաշինարարական և հողօգտագործման վերահսկողության վարչություն

12. Արտաքին կապերի բաժին

13. Բնության և շրջակա միջավայրի պահպանության բաժին

14. Ծրագրերի բաժին

15. Իրավաբանական բաժին

16. Լրատվության և հասարակության հետ կապերի բաժին

17. Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին

18. Քաղաքապետի աշխատակազմ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.07.1998, N 446 20.08.1998, N 420
22.04.1998, N 202 10.05.1998, N 420
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան