Գլխավոր տեղեկություն
Համար
N 244
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1997-25.06.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.06.21/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1997

041.0244.17.06.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 1997 թվականի N 244
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 356 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 356 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 19-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կենտրոնական ապարատի նոր կառուցվածքը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1997 թվականի
հունիսի 17-ի N 244 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Թատերարվեստի վարչություն

Երաժշտարվեստի վարչություն

Կերպարվեստի վարչություն

Կինոարվեստի վարչություն

Թանգարանների և գրադարանների վարչություն

Երիտասարդության հարցերի վարչություն

Սպորտի վարչություն

Հուշարձանների պահպանության և վերականգնման վարչություն

Ֆինանսատնտեսական վարչություն

Արտաքին կապերի վարչություն

Գործերի կառավարչություն