Գլխավոր տեղեկություն
Համար
N 1449-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1183
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1449-Ն

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 10
Երևան

 

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
սեպտեմբերի 8-ի N 1449-Ն որոշման

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
 

NN ը/կ

Իրավական ակտի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու
ժամկետը

1.

«Էներգատեղակայանքների էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

2006 թ.
հուլիս

2.

«Շենքերի և շինությունների, ինչպես նաև շինարարությունում կիրառվող ջերմամեկուսիչ և հերմետիկացնող նյութերի ու շինվածքների էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

2006 թ.
սեպտեմբեր

3.

«Արդյունաբերության, այդ թվում` գյուղմթերքների վերամշակման ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2006 թ.
հոկտեմբեր

4.

«Էներգակիր սպառող արտադրատեխնիկական համալիրների (լուսավորության, ջերմամատակարարման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման) էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» 
ՀՀ կառավարության որոշում

ՀՀ էներգետիկայի նախարարություն

2006 թ.
նոյեմբեր



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան