«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1449-Ն
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էներգետիկ փորձաքննության անցկացման իրավական ակտերի անվանացանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները |
Իրավական ակտի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու |
1. |
«Էներգատեղակայանքների էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2006 թ. |
2. |
«Շենքերի և շինությունների, ինչպես նաև շինարարությունում կիրառվող ջերմամեկուսիչ և հերմետիկացնող նյութերի ու շինվածքների էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2006 թ. |
3. |
«Արդյունաբերության, այդ թվում` գյուղմթերքների վերամշակման ոլորտներում կիրառվող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2006 թ. |
4. |
«Էներգակիր սպառող արտադրատեխնիկական համալիրների (լուսավորության, ջերմամատակարարման, օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման) էներգետիկ փորձաքննության կարգը հաստատելու մասին» |
ՀՀ էներգետիկայի նախարարություն |
2006 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |