«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 1514-Ն
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ավտոմեքենաները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` նշված գույքն օտարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882 որոշմամբ հաստատված կարգով` դասական աճուրդով:
3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ
ՕՏԱՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN |
Ավտոմեքենաների մակնիշը |
Պետական |
Թողարկման |
1. |
«ԳԱԶ - 31029» |
062 UU 01 |
1994 թ. |
2. |
«ԳԱԶ - 31029 |
051 UU 01 |
1993 թ. |
3. |
«ԳԱԶ - 31029» |
004 UU 01 |
1995 թ. |
4. |
«ԳԱԶ - 3102» |
020 UU 01 |
1996 թ. |
5. |
«ԳԱԶ - 31029» |
021 UU 01 |
1994 թ. |
6. |
«ՈՒԱԶ - 3303» |
042 UU 01 |
1992 թ. |
7. |
«ՄՄԶ - 4502» |
043 UU 01 |
1990 թ. |
8. |
«ՎԱԶ - 2105» |
056 UU 01 |
1996 թ. |
9. |
Տրակտոր «Տ - 25» |
1991 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ.Թոփուզյան |