Գլխավոր տեղեկություն
Համար
N 1595-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2005-01.07.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1259
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.06.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 11 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1595-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 24
    Երևան

    


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1595-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այսուհետ՝ պետական մարմին) էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը:


II. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

2. Պետական մարմիններն իրենց տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթերը և էլեկտրոնային թվային ստորագրությունները կիրառում են` համաձայն «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի, թղթային փաստաթղթերի համար սահմանված այլ նորմատիվ իրավական ակտերի:

3. Պետական մարմիններն իրենք են ապահովում իրենց տնօրինած տեղեկատվական համակարգերում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը։

Պետական մարմինների կողմից «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթեր պահպանող և (կամ) մշակող տեղեկատվական համակարգերի կիրառումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ:

4. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթերի նկատմամբ պետական մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման և ստուգման ապարատային և (կամ) ծրագրային միջոցներն ընտրվում և այդ էլեկտրոնային թվային ստորագրությունների հետ կապված ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերի` պետական մարմիններն իրենց տեղեկատվական համակարգերում կիրառում են իրենց կողմից ընտրված կամ ստեղծված` հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կողմից տրամադրված փոխադարձ համատեղելի էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը և դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցները, մասնավորապես`

ա) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների տեղեկատվական համակարգերում կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընտրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավատարմագրված հավաստագրման կենտրոնների կողմից տրամադրված էլեկտրոնային թվային ստորագրությունների հավաստագրերը և դրանց համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների ստեղծման ապարատային և (կամ) ծրագրային միջոցները.

բ) Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարման մարմինները, որոնց ներքին տեղեկատվական համակարգերում շրջանառվող փաստաթղթերը, ելնելով դրանց առանձնահատկություններից, պահանջում են յուրահատուկ տեխնիկական չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառում, կարող են իրենց տեղեկատվական համակարգերում օգտվել իրենց կողմից ստեղծված կամ ընտրված այլ հավատարմագրված հավաստագրման կենտրոնների ծառայություններից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ:   


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
  

Մ. Թոփուզյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.05.2017, N 572-Ն 17.06.2017, N 1595-Ն
14.05.2009, N 537-Ն 01.07.2009, N 1595-Ն
30.04.2009, N 479-Ն 01.07.2009, N 1595-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան