Գլխավոր տեղեկություն
Համար
N 1478-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.10.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.05/62(434) Հոդ.1192
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1478-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 630-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ ու 168-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 2-րդ ու 48-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարձակալն ունի վարձակալած հողամասի գնման նախապատվության իրավունք, թույլատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացված հողերից  վարձակալության իրավունքով տրամադրված 30 հեկտար հողամասը, որից` 24 հեկտար վարելահող, 6,0 հեկտար անօգտագործելի (այլ), ուղղակի վաճառքի ձևով` կադաստրային արժեքով օտարել նշված հողամասի վարձակալին` «Դռնո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` սահմանելով, որ գույքի արժեքի վճարումը պետք է կատարվի պայմանագրի կնքման օրվանից հետո մեկամսյա ժամկետում։

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին՝

ա) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի  օտարումը,

բ) ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը,

գ) առաջարկել «Դռնո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել սեփական միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 630-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 8-րդ կետի երրորդ պարբերությունում «34,0 հեկտար հողատարածք (28,0 հեկտար վարելահող, 6,0 հեկտար անօգտագործելի)» բառերը փոխարինել «4,0 հեկտար հողատարածք (վարելահող)» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
       վարչապետ             
Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 20
            Երևան