Գլխավոր տեղեկություն
Համար
N 283
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 1997 թվականի N 283
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 383 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 2-ի «Հեռավոր արտասահման մեկնած և վերադարձի միջոցներ չունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստան փոխադրելու մասին» N 383 որոշման վերնագրում և առաջին կետի «ա» ենթակետում «հեռավոր արտասահման» բառերը փոխարինել «օտարերկրյա պետություններ» բառերով:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան