ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1997 թվականի N 199
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների կենտրոնական ապարատների աշխատողների որակավորման ստուգում անցկացնելու մասին» N 363 որոշումը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում կառուցվածքային բարեփոխումների գործընթացն արագացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 366 որոշման 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգում կառուցվածքային բարեփոխումների գործընթացն արագացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նոր կազմը հաստատելու մասին» N 435 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|