Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2005-29.11.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1151
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.12.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1347-Ն


ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի ենթակայության «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

3. Սահմանել, որ «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական գործունեության, մարզական աշխատանքների և ֆիզիկական դաստիարակության իրականացումն է:

4. Թույլատրել «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) սպորտի բնագավառի գործունեություն.

բ) ուսուցման կենտրոնների գործունեության և դասընթացների կազմակերպում:

5. «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին:

6. «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Թույլատրել «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն ամրացված գույքից 268 քառ. մետր տարածքով դահլիճը և 156 քառ. մետր տարածքով կառույցը համատեղ օգտագործել «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:

8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված տարածքների անժամկետ և անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը։

10. «Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2005 թվականի գործունեության հետ կապված անհրաժեշտ պետական ֆինանսական հատկացումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 05 ենթախմբի «03. Արտադպրոցական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին նախատեսված միջոցների հաշվին:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ   

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 30
     Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.11.2016, N 1165-Ն 01.12.2016, N 1347-Ն
01.11.2007, N 1292-Ն 29.11.2007, N 1347-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան