«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2006 թվականի N 136-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ և 55-րդ հոդվածի 6-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՕՐԵՐԻ ԴԻՄԱՑ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Եթե ծառայության մեջ գտնվող փրկարարական ծառայողին Հայաստանի փրկարար ծառայության նախաձեռնությամբ հերթական արձակուրդ չի տրամադրվել և չի գումարվել հաջորդ տարվա արձակուրդի օրերին, ապա փրկարարական ծառայողին տրվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արձակուրդային միանվագ դրամական օգնություն և դրամական փոխհատուցում: Այդ դեպքում փոխհատուցումը տրվում է ոչ ավելի, քան 30 օրվա համար:
3. Փրկարարական ծառայությունից ազատվելիս փրկարարական ծառայողին տրվում է դրամական փոխհատուցում` տրամադրման ենթակա հերթական արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե փրկարարական ծառայողին հերթական արձակուրդ չի տրամադրվել մեկ տարվանից ավելի ժամանակահատվածով, ապա փոխհատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
4. Չօգտագործված արձակուրդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը հաշվարկվում է փրկարարական ծառայողի ամսական դրամական բավարարումը բաժանելով 30-ի ու բազմապատկելով արձակուրդի ամսական չօգտագործված օրերով:
Ամենամյա չօգտագործված արձակուրդի օրերի քանակը հաշվարկվում է մինչև 15 օրացուցային տարի ծառայության համար` ամսական 2,5 օր, իսկ 15 օրացուցային տարվանից ավելիի դեպքում` 3 օր:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.07.2023, N 1095-Ն | 16.07.2023, N 136-Ն | |
25.09.2014, N 1039-Ն | 09.10.2014, N 136-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|