Գլխավոր տեղեկություն
Համար
N 798
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.12.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.11.26/36(168) Հոդ.905
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.11.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2001 թվականի N 798
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրության`

ա) 7-րդ կետի`

«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում ԾՂԳ-ի կողմից առաջարկվող փոփոխությունների հաստատումը` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ».

«ե» ենթակետը «կարգով և ձևով» բառերից հետո լրացնել «տարեկան» բառով.

«զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների կատարման նպատակով անցկացվող` 200 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը գերազանցող մրցույթների արդյունքների հաստատումը».

«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ որոշումներ ընդունելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ».

բ) 10-րդ կետում «ամիսը» բառը փոխարինել «եռամսյակը» բառով.

գ) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Խորհրդի հաստատմանն է ներկայացվում 200 հազ. ԱՄՆ-ի դոլարը գերազանցող մրցույթների արդյունքները (մրցութային առաջարկների գնահատման զեկույցը, ԾՂԳ-ի մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը)»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան