Գլխավոր տեղեկություն
Համար
N 476
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.08.30/23(89)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 1999 թվականի N 476
քաղ. Երևան

 

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել առաջին համահայկական խաղերի կազմկոմիտեի նոր կազմը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի «Առաջին համահայկական խաղերի կազմկոմիտե ստեղծելու մասին» N 463 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի N 255 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը` կազմկոմիտեի կազմի մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 9-ի N 476 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

առաջին համահայկական խաղերի կազմկոմիտեի

 

Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (կազմկոմիտեի նախագահ)
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (կազմկոմիտեի նախագահի տեղակալ)
Ս. Աբրահամյան - ՀՀ ներքին գործերի նախարար
Ս. Սարգսյան - ՀՀ ազգային անվտանգության նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Հ. Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ
Ա. Բայբուրդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ի. Զաքարյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
Դ. Մարգարյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ
Ռ. Նազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
Գ. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետ
Գ. Գևորգյան - «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն
Բ. Փաշայան - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ
Ա. Մելիք-Շահնազարյան - առաջին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ
Թ. Պետրոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության բաժնի վարիչ (կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար)