ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 1999 թվականի N 476
քաղ. Երևան
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել առաջին համահայկական խաղերի կազմկոմիտեի նոր կազմը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 30-ի «Առաջին համահայկական խաղերի կազմկոմիտե ստեղծելու մասին» N 463 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 30-ի N 255 որոշման խմբագրությամբ) 1-ին կետը` կազմկոմիտեի կազմի մասով:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
առաջին համահայկական խաղերի կազմկոմիտեի
Խ. Հարությունյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարար (կազմկոմիտեի նախագահ) |
Ռ. Շառոյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (կազմկոմիտեի նախագահի տեղակալ) |
Ս. Աբրահամյան | - | ՀՀ ներքին գործերի նախարար |
Ս. Սարգսյան | - | ՀՀ ազգային անվտանգության նախարար |
Ե. Զախարյան | - | ՀՀ տրանսպորտի նախարար |
Հ. Նիկողոսյան | - | ՀՀ առողջապահության նախարար |
Մ. Ձավարյան | - | ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Ջանջուղազյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխավոր գանձապետ |
Ա. Բայբուրդյան | - | ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Ի. Զաքարյան | - | ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ |
Դ. Մարգարյան | - | ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ |
Ռ. Նազարյան | - | ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
Կ. Արեյան | - | Երևանի քաղաքապետի տեղակալ |
Է. Միլիտոնյան | - | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ |
Կ. Հայրապետյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ |
Գ. Հարությունյան | - | ՀՀ պաշտպանության նախարարության վարչության պետ |
Գ. Գևորգյան | - | «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն |
Բ. Փաշայան | - | Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ |
Ա. Մելիք-Շահնազարյան | - | առաջին համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ |
Թ. Պետրոսյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության բաժնի վարիչ (կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|