Գլխավոր տեղեկություն
Համար
N 766
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.12.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.11.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 նոյեմբերի 2000 թվականի N 766

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761, 2000 թվականի մայիսի 31-ի N 309, օգոստոսի 3-ի N 502 և հոկտեմբերի 3-ի N 661 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

ա) ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խումբ` նախարարի, մարզպետի (Երևանի քաղաքապետի) գլխավորությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համաձայնեցնելով` հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի անհատական կազմը (առնվազն 4-5 մասնագետ) և աշխատանքների կատարման ժամանակացույցը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հաստատած մեթոդաբանության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումներին աջակցող աշխատանքային խմբի հիմնական խնդիրները համարել`

նախարարության (նրա համակարգի), մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) հիմնական խնդիրների և գործառույթների նկարագրությունը.

նախարարության, մարզպետարանի (Երևանի քաղաքապետարանի) գործունեության ընթացքում այն գործառույթների բացահայտումը, որոնք կարող են վերացվել կամ փոփոխվել.

նոր գործառույթներ սահմանելու վերաբերյալ (դրա անհրաժեշտության դեպքում) հիմնավոր առաջարկությունների մշակումը.

աշխատողների պարտականությունների վերլուծությունը և դրա արդյունքների հիման վրա առաջարկվող պաշտոններում աշխատողների հիմնական պարտականությունների նկարագրությունը, աշխատողների օպտիմալ թիվը սահմանելու վերաբերյալ հանձնաժողով առաջարկություններ ներկայացնելը».

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմում Ա. Մանուկյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մ. Թոփուզյանին (հանձնաժողովի նախագահ):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան