Գլխավոր տեղեկություն
Համար
N 558
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.10.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 1996 թվականի N 558

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՔԱՐՏԻ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» N 464 որոշման 7-րդ կետի և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման`

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակը 1996 թվականի սեպտեմբերի 1-ից` մինչև 1997 թվականի հունվարի 1-ը, ավելացնել 17 միավորով, իսկ 1997 թվականի հունվարի 1-ից` 8 միավորով:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակի ավելացման և բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների գրանցման քարտի և վկայականի, ինչպես նաև աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունների ձևերի տպագրման ծախսերը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով վարչության կենտրոնական ապարատի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան